National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.05.2024
Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
1 / 7

2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի  24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1  քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի կողմից հավաքված ստորագրությունների վավերականությունը: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ Ազգային ժողովի մայիսի 2-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդումը:

2022 թվականի մարտի 27-ին Վեդի համայնքում կայացել է ավագանու արտահերթ ընտրություն, իսկ 18 համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ՝ սեպտեմբերին: Նշված համայնքներում ընտրությունների արդյունքների բողոքարկում դատական կարգով  չի եղել:

Վահագն Հովակիմյանն անդրադարձել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացներին եւ ստուգարքներին, նշել, որ դրանց մասնակցելու համար հայտ է ներկայացրել 3577 քաղաքացի, որոնցից 1686-ը՝ կուսակցությունների, իսկ 1891-ը՝ անհատ քաղաքացիների կողմից: Դասընթացներին մասնակցել է 2633 հայտատու, որոնցից 2378-ին ստուգարքների արդյունքում շնորհվել են  որակավորման վկայականներ:

2023 թվականին ՏԻՄ ընտրություններ են կայացել երկրի 4 համայնքներում: Դատական կարգով ընտրությունների արդյունքների բողոքարկում եղել  է միայն  Սիսիան համայնքի ընտրությունների կապակցությամբ, սակայն դատարանը դիմումը մերժել է:

Զեկուցողը ներկայացրել է նաեւ ԿԸՀ իրականացրած աշխատանքները՝ միտված ընտրությունների թափանցիկության, հրապարակայնության ու մատչելիության  ապահովմանը:

Զեկուցողի խոսքով 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ավարտվում էր ՀՀ-ում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետը եւ կազմավորվել են նոր հանձնաժողովները: 266 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար դիմել էր 539 մարդ: Կազմակերպվել են մասնագիտական  դասընթացներ:

Խոսելով Երեւանի ավագանու 2023 թվականի ընտրությունների մասին՝ ԿԸՀ նախագահը նշել է, որ այս ընտրության դեպքում եւս դատական կարգով քվեարկության  արդյունքների բողոքարկման դիմում չի ստացվել: Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցելու համար առաջադրվել էր 13 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք, որոնք գրանցվել են:

Վահագն Հովակիմյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ քվեարկություններին մասնակցելու մատչելիության հարցով: Նա, մասնավորապես, ասել է, որ ԿԸՀ կայքում հրապարակվում են  մատչելի ընտրատեղամասերը, եւ ինքը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ փորձել է օգտվել այդ իրավունքից՝ ներկայացնելով համապատասխան դիմումը: Արդյունքը եղել է այն, որ  ստիպված է եղել 3 անգամ այցելել անձնագրային բաժանմունք, որպեսզի կարողանա 1 անգամ մասնակցել ընտրությանը: «Ես ուզում եմ իմանալ՝ ընտրություններից հետո վերլուծություններ, ուսումնասիրություններ արվե՞լ են, եւ արդյոք նախանշվե՞լ են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են այս մեխանիզմները բարելավելու համար»,- հարցրել է նա:

Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ 2023 թվականի տարեսկզբից մատչելի տեղամասերի ցանկը տեղադրված է ԿԸՀ կայքում, եւ բոլոր տեղամասերը գնահատում են իրենց մատչելիությունը: Օրինակ՝ Երեւանի 475 տեղամասերից մատչելի է եղել 183-ը: Նա հայտնել է, որ  անձնագրային բաժանմունքներում առաջացած  խնդիրը պայմանավորված է եղել աշխատակիցների՝ բավարար չափով իրազեկված չլինելու հանգամանքով: «Հուսով եմ, որ այդ դեպքից հետո անձնագրայինն իր աշխատակիցներին նոր օրենսդրական փոփոխությունների մասին կիրազեկի եւ խնդիր չի առաջանա»,- ասել է Վահագն Հովակիմյանը:

Մտքերի  փոխանակության ընթացքում ընդդիմադիր եւ կառավարող խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են ԿԸՀ նախագահի քաղաքական չեզոքության ու անկախության հարցին, ԿԸՀ նախագահի՝ ԿԸՀ նախագահ ընտրվելու օրինականությանը, ընտրողների իրավունքներին, ժողովրդավարական ու թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւորությանը, նախկինում տեղի ունեցած ընտրակեղծիքներին, ընտրական գործընթացի բարելավման նպատակով տեղամասային  ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների,  ինչպես նաեւ  վստահված անձանց համար իրականացվող դասընթացներին,  ՏԻՄ ընտրությունների տեսանկարահանմանն ու հեռարձակմանը, ԿԸՀ կայքի հասանելիությանը հաշմանդամություն ունեցող անձանց  եւ այլն:

Եզրափակիչ ելույթում Վահագն Հովակիմյանն անդրադարձել է հնչած դիտարկումներին, տվել պարզաբանումներ:

«Ազգային ժողովի  կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ հաղորդումն ընդունվել է ի գիտություն:


17.05.2024
Խորհրդարան է այցելել Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը
Հայաստանը կարեւորում է Մոլդովայի հետ հարաբերությունների զարգացումը: Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է նաեւ հայ համայնքի դերակատարությունը: Մոլդովայում ապրել եւ գործունեություն են ծավալել հայազգի հայտնի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց հետագիծն ունեն երկրի պատմության մեջ: Ցանկանում ե...

17.05.2024
Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան
Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարած...

17.05.2024
Արման Եղոյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ: Արման Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեո...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհ...

17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am